Մարտի 14-18 

Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

ա/ Տրդատ 3-րդ
Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ 3-րդի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Տրդատը հայոց գահին հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանն սկսել է պատերազմել Հռոմի դեմ։ 297 թվականին տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ 298 թվականին կնքվել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի։
Տրդատ 3-րդն հատուկ որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ Գրիգորը, գալով Հայաստան, սկսել է արքունիքում, ապա նաև բոլոր գավառներում քարոզչություն կատարել, քանդել հեթանոսական հուշարձանները և դրանց վայրերում նոր եկեղեցիներ կառուցել։ Ի վերջո 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Հետագայում տեսիլքի ձևով Աստված ցույց է տվել Գրիգոր Լուսավորչին, թե որտեղ պետք է կառուցվի Էջմիածնի Մայր Տաճարը, որի շինարարությունն ավարտվել է 303 թվականին։

բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ 3-րդին հաջորդել է Խոսրով Կոտակը, որը գահակալել է 330-338 թվականներին։ Նա իր «Կոտակ» մականունը ստացել է իր ցածր հասակի պատճառով, որը պահլավերեն բառ է և նշանակում է փոքր։ Տրդատ 3-րդի մահից հետո Հայաստանում սկսվել են գահակալական խարդավանքներ, և մի շարք իշխաններ սկսել են պայքարել գահի համար․ այդ իշխաններից նշանավոր են հյուսիս–արևելյան սահմանակալ Սանատրուկ Արշակունին և հարավային սահմանապետ Աղձնիքի բդեշխ Բակուրը։ Նրանց օժանդակել է պարսից Շապուհ Բ արքան, սակայն գահին հաստատվել է Խոսրով 3-րդ Կոտակը: Խոսրովի` գահին հաստատվելու գործում մեծ դեր է խաղացել հակապարսկական կուսակցությունը գլխավորող Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը, որը դիմել էր Կոստանդիանոս կայսրին։ Խոսրովը ճնշել է ապստամբներին, Հայկական Միջագետքը և Աղձնիքը նորից վերամիավորել Հայաստանին, ապա Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ամբողջովին ոչնչացրել երկու նախարարական տների՝ Որդունիներին ու Մանավազյաններին, քանի որ նրանք միմյանց հետ կռվում էին վիճելի տարածքների համար։
Խոսրով Կոտակը հիմնել է նաև Դվին մայրաքաղաքը, որին զուգահեռ ստեղծվել է նաև աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը, որն այժմ հայտնի է հենց արքայի անունով՝ Խոսրովի անտառ։ Այն բաղկացած է եղել Տաճարի մայր և Խոսրովակերտ մասերից։ 337 թվականին Շապուհ Բ Երկարակյացը երկու ճակատով հարձակման է անցել ընդդեմ Հայաստանի։ Հայոց արքան հրամայել է հարավային շրջանների իշխան Դատաբեին կասեցնել պարսիկների առաջախաղացումը, սակայն Դատաբեն անսպասելի անցել է պարսիկների կողմը և դավաճանել իր արքային։ Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորույթամբ Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ հայոց 30 հազարանոց զորքերը հաղթանակ են տոնել։ Հաղթանակից հետո Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է Դատաբեի ամբողջ տոհմը։ Այս դավաճանությունը առիթ է հանդիսացել, որ Խոսրով Կոտակը օրենք հրապարակի, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր իշխանները պետք է բնակվեն արքունիքում՝ արքայի հսկողության տակ։ Շուտով պարսիները նորից հարձակվել են Հայաստանի վրա, սակայն հայոց սպարապետը իր կյանքի գնով նորից կարողացել է հաղթանակ տոնել և դուրս վռնդել թշնամուն հայոց սահմաններից, իսկ արքան այդ դեպքերից քիչ անց մահացել է Դվինում․ նրա աճյունն ամփոփվել է Արշակունիների տոհմական գերեզմանոցում՝ Անիում։

գ/ Տիրան
Երբ պարսիկները 338 թվականի գարնանը ներխուժել են Հայաստան, արքայորդի Տիրանը և կաթողիկոս Վրթանեսը ստիպված հեռացել են Բյուզանդիա, որպեսզի ապահովության մեջ լինեն։ 339 թվականին, երբ արդեն մահացել էր Խոսրով Կոտակը, Տիրանը Հռոմի կայսեր՝ Կոստանդիանոսի, օգնությամբ վերադարձել է Հայաստան։ Նրա հետ կնքված հատուկ համաձայնությամբ Տիրանն ընդունել է Հռոմի գերակայությունը և իր Տրդատ որդուն և թոռներին պատանդ տվել հռոմացիներին։ Տիրանի իշխանության վերջին տարիները անհամեմատ ավելի անհանգիստ են անցել։ Այդ տարիներին հայ իշխաններից մի քանիսն սկսել են կենտրոնախույս քաղաքականություն վարել։ Սկսվել է նաև առաջին անգամ տեղի ունեցող բախումները պետության և եկեղեցու միջև։ Դրա հետևանքով Հուսիկ Ա կաթողիկոսն արգելել է արքային մտնել եկեղեցի՝ պատճառաբանելով նրա հեթանոսական վարքուբարքը։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ արքայի հրամանով Հուսիկ Ա կաթողիկոսը բրածեծ է արվել և նահատակվել։Օգտվելով երկրի ներքին խոցելի վիճակից՝ Ատրպատականի Վարազ իշխանը ներխուժել է Հայաստան և գերեվարել Տիրանին, ածուխով այրել նրա աչքերը և ուղարկել Շապուհ Բ-ի մոտ։ Սակայն երբ Շապուհն իմանում է, որ հայերը Կոստանդիանոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել, անմիջապես ազատ է արձակում Տիրանին, որը վերադառնում է Հայաստան և իր կյանքի վերջին տարիները անց կացնում Արագածի լանջին գտնվող Կոշ գյուղում։

դ/ Արշակ 2-րդ
Արշակ 2-րդն սկսել է գահակալել 350 թվականին։ Նրա օրոք Արշակունիների թագավորությունը հզորացել է։ Արշակը Տիրանի ավագ որդին չէր, սակայն քանի որ թագաժառանգ Արտաշեսը զոհվել էր, մյուս որդի Տրդատը պատանդ էր Հռոմում, Հռոմի համաձայնությամբ Հայաստանում գաահակալում է Արշակ 2-րդն։ 350 թվականին տեղի է ունենում Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը հաղթանակ են տանում պարսիկների նկատմամբ։ Վալենտինիանոս I կայսրն Արշակին ճանաչում է որպես հայոց արքա, սակայն նա չի դառնում Հռոմի կամակատարը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ Վալենտինիանոս I կայսրը սպանել է տալիս Հռոմում պահվող Արշակի Տրդատ եղբորը, ապա հզոր ուժերով հարձակվում հայոց վրա։ Արշակը հաշտություն է խնդրում Վալենտինիանոս I կայսրից և ճանաչում նրա գերիշխանությունը։ Ի նշանավորումն հաշտության՝ Արշակն ամուսնանում է կայսեր մահացած եղբոր կնոջ՝ Օլիմիայի հետ, իսկ կայսրն ազատ է արձակում Արշակի եղբայրներին՝ Գնելին ու Տիրիթին, որոնք պատանդ էին Հռոմում։ Սակայն կան նաև այլ վարկածներ, ըստ որի՝ Արշակը հենց իր գահակալման սկզբում պատվիրակություն է ուղարկում Հռոմ և որպես հաշտության նշան ամուսնանում Օլիմպիայի հետ։
Արշակը սպարապետությունը նորից հանձնել է Մամիկոնյաններին և վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում․ նա սպարապետությունը փոխանցել է Վասակ Մամիկոնյանին։ Կաթողիկոսությունը հանձնվել է Հուսիկի թոռանը՝ Ներսեսին, որը մինչ այդ զինվորական էր և արքունի սենեկապետ։ Ներսեսը 354 թվականին Աշտիշատում հրավիրել է առաջին եկեղեցական ժողովը, որտեղ մի շարք կարևորագույն որոշումներ են ընդունվել․ արգելվում էր մի շարք հեթանոսական սովորություններ և ծեսեր (օրինակ՝ մահացածների հետևից անվայելուչ լացը)։ Այս ժողովում ընդունվել են նաև դպրոցներ, հիվանդանոցմեր, աղքատանոցներ բացելու մասին որոշումներ։ ժողովը կոչ էր անում աշխատավոր խավին հնազանդ լինել իրենց տերերին, իսկ տերերին՝ չափից շատ չշահագործել ռամիկներին։
Արշակը բանակը ամրացնելու համար զորքը բաժանել է 4 մասի և տեղադրել երկրի 4 կողմերում․ դրանով նա ցանակացել է պաշտպանել երկիրը հանկարծակի հարձակումներից։ Արշակի գահկալաման շրջանում եկեղեցական կալվածքները այնքան է մեծացել, որ սկսվել է պայքար աշխարհիկ և եկեղեցական դասերի միջև։
Արշակ արքան սկսում է նոր մայրաքաղաքի կառուցապատումը, որի համար վայր է ընտրվել Մասիսի հարավային լանջերը՝ հին Բայազետի վայրը, որը հանդիսացել է առևտրական խաչմերուկ շատ առևտրականների համար։ Արշակավանի կառուցումը հետապնդել է երկու նպատակ՝ քաղաքը կդառնար առևտրական կենտրոն, ինչը մեծ եկամուտներ կբերեր պետությանը, և քաղաքում կտեղակայվեին մեծ քանակությամբ ռազմական ուժ, որը օգտակար կլիներ կենտրոնախույս նախարարների դեմ պայքարի մեջ։ Սակայն Արշակ արքայի համար հեշտ չէր մեծ թվով բնակչություն հավաքել քաղաքում, այդ պատճառով նա հրովարտակ է հրապարակել և իր կառուցած քաղաք հրավիրել բոլոր-բոլորին, նույնիսկ եթե եկվորները հանցագործներ կլինեին․ նրանք բոլորը ազատվելու էին իրենց հանցանքների պատասխանատվությունից։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ այս հրովարտակը պատճառ է հանդիսացել, որ երկրի բոլոր կողմերից այստեղ սկսում են հավաքվել հանցագործներ։ Կանայք, որոնք չէին ցանկանկացել այլևս ապրել իրենց ամուսինների հետ, փախել են և եկել Արշակավան։ Տարբեր մարդիկ վերցրել են ավանդներ և հեռացել Արշակավան քաղաք։ Նույն աղբյուրը հավաստում է նաև, որ Արշակավանը ունեցել է գեղեցիկ կերտվածքներ, եկեղեցիներ, արքունական պալատ։ Ի վերջո Արշակավանը դարձել է մեծ բնակչությամբ մի քաղաք:

ե/ Պապ թագավոր
Պապ թագավորը գահակալել է 370-374 թվականինը: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։
Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Оставьте комментарий